Ծառայություններ

AUCTION MASTERS ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՍՏ ՓՈՒԼԵՐԻ

Մեքենայի ընտրություն

Մեքենայի ընտրությունը հեշտ և արագ է մեր փորձառու անհատական մենեջերների օգնությամբ

Մեքենայի պատմություան ստուգում

Նախքան աճուրդին մասնակցելը կստուգենք ավտոմեքենայի պատմությունը

Պայմանագրի կնքում և կանխվճարի վճարում

Նախատեսված աճուրդի գնի 15%-ի չափով, բայց ոչ պակաս քան 500.000 դրամ՝ ենթակա է վերադաձի ﬕնչև ﬔքենայի գնելը

Աճուրդի մասնակցություն

Աճուրդին մասնակցում է Ձեր անհատական մենեջերը․ Ձեր ներկայությունը մեր գրասենյակում պարտադիր չէ

Ցամաքային տեղափոխություն

Մեքենան աճուրդից տեղափոխվում է համապատասխան նավահանգիստ մեր գործընկերների կողմից

Ապահովագրություն

Պարտադիր կատարում ենք ապահովագրություն՝ նավահանգստի լուսանկարների հիման վրա

Ծովային տեղափոխություն

Համագործակցում ենք աշխարհում առաջատար ծովային բեռնափոխադրում կատարող ընկերությունների հետ

Մաքսազերծում և հանձնում

Մեր մասնագետների հսկողությամբ կատարվում է բեռնաթափում, մաքսազերծում և հանձնում գնորդին

Ծառայությունների մատուցումը ըստ փուլերի

  • Հաճախորդը կապ է հաստատում մեր թիմի հետ և ստանում նախնական խորհրդատվություն։
  • Մեր մասնագետները սկսում են ուղարկել տարբերակներ, որոնք կախված են հաճախորդի նախասիրություններից՝ մոդելի, մեքենայի վիճակի և բյուջեի վերլուծությունից։
  • Հաճախորդը մոտենում է գրասենյակ՝ նախնական պայմանագիր կնքելու և կանխավճարային հաշիվ ստանալու համար։
  • Հաճախորդը կատարում է կանխավճարը։
  • Հաճախորդը մոտենում է գրասենյակ՝ մասնակցելու աճուրդին։ Եթե հաճախորդը չի կարող մոտենալ, մեր մասնագետները կապվում են նրա հետ հեռավար և խաղարկում են ընտրված մեքենան՝ Լայվ ձևաչափով։
  • Եթե մեքենան ավելի բարձր գնով է վաճառվում կամ այլ պատճառով չի գնվում, սկսում ենք նորից որոնումները և ձեռք բերում այն մեքենան, որն ըստ հաճախորդի ընտրության համապատասխան է։
  • Մեքենան գնելուց հետո հաճախորդին ուղարկվում է ձեռք բերման մասին նախնական պայմանագիրը և փոխանցման հաշիվը, որի հիման վրա հաճախորդը կատարում է վճարումը (1-ին փուլ)։
  • Աճուրդում վճարումն հաստատվելուց հետո սկսվում է մեքենայի տեղափոխման գործնթացը
  • Մենք ուղարկում ենք ավտոքարշակ դեպի աճուրդի տվյալ մասնաճյուղ՝ բեռնում մեքենան, և տեղափոխում այն բարձման պահեստ։
  • Հաճախորդին ուղարկվում է մեքենայի (15-25) լուսանկարներ։
  • Բարձման պահեստում մեր աշխատակիցները ստուգվում են մեքենայի բոլոր փաստաթղթերը, այնուհետև ամրագրվում է բեռնատուփ(կոնտեյներ)։
  • Երբ նավային գիծը տրամադրում է բեռնատուփը, մեր ԱՄՆ գործընկերները բեռնում են մեքենան։
  • Բեռնատուփը հանձնում են նավային գծին։
  • Հաճախորդը ստանում է բեռնատուփի համարը, որով կարողանում է հետևել մեքենայի շարժին։
  • Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ հասնելուց մոտ երկու շաբաթ առաջ հաճախորդը ստանում է հաշիվ և կատարում վճարման 2-րդ փուլը։
  • Երբ բեռնատուփը հասնում է Գյումրի ավտոմաքսատուն, հաճախորդը ստանում է նոր հաշիվ և կատարում վճարման 3-րդ փուլը։
  • Մեր աշխատակիցները կատարում են մեքենայի մաքսազերծումը և այն տրամադրում հաճախորդին Գյումրիում։
  • Հաճախորդը մոտենում է գրասենյակ և ստանում իր մեքենայի գրանցման համար մեր կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերը։
  • Հաճախորդը գրանցում է մեքենան և վայելում իր կյանքի կարևորագույն ձեռք բերումներից մեկը։
  • Հաճախորդը գալիս է և գնում է մեքենաներ կրկին մեզ մոտից