ԱՄՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ ՄԵՔԵՆԱ ԳՆԵԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նախքան աճուրդին մասնակցելը պետք է կատարել կանխավճար նախատեսված աճուրդի գնի 15%-ի չափով, բայց ոչ պակաս քան 500.000 դրամ, որը ենթակա է վերադաձի ﬕնչև ﬔքենայի գնելը։ Մեքենա գնելուց հետո այս գումարը համարվում է առաջին փուլի վճարում և տարբերության դեպքում կատարվում է վերահաշվարկ։
Վճարումները ըստ փուլերի
Առաջին փուլ – մեքենայի վաճառքի գին և աճուրդի միջնորդավճար։ Առաջին փուլի վճարումը պետք է կատարել ոչ ուշ, քան մեքենան ձեռք բերելու հաջորդ աշխատանքային օրը։
Երկրորդ փուլ – Ճանապարհածախսը, Ապահովագրությունը և մեր միջնորդավճար։ Այս փուլում վճարումը պետք է կատարել մեքենայի Փոթի նավահանգիստ հասնելուց երկու շաբաթ առաջ։ Փոթի նավահանգիստ հասնելու օրը պայմանական է, որը նախապես տրամադրում է նավային գիծը։
Երրորդ փուլ – Մաքսատուրք, ԱԱՀ, բնապահպանական հարկ և այլ հարկեր։ Երրորդ փուլի վճարումը պետք է կատարել ոչ ուշ, քան մեքենան կհասնի Հայաստան։
