AUCTION MASTERS ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՍՏ ՓՈՒԼԵՐԻ
Մեքենայի ընտրություն
Մեքենայի ընտրությունը հեշտ և արագ է մեր փորձառու անհատական մենեջերների օգնությամբ
Մեքենայի պատմություան ստուգում
Նախքան աճուրդին մասնակցելը կստուգենք ավտոմեքենայի պատմությունը
Պայմանագրի կնքում և կանխվճարի վճարում
Նախատեսված աճուրդի գնի 15%-ի չափով, բայց ոչ պակաս քան 500.000 դրամ՝ ենթակա է վերադաձի ﬕնչև ﬔքենայի գնելը
Աճուրդի մասնակցություն
Աճուրդին մասնակցում է Ձեր անհատական մենեջերը․ Ձեր ներկայությունը մեր գրասենյակում պարտադիր չէ
Ցամաքային տեղափոխություն
Մեքենան աճուրդից տեղափոխվում է համապատասխան նավահանգիստ մեր գործընկերների կողմից
Ապահովագրություն
Պարտադիր կատարում ենք ապահովագրություն՝ նավահանգստի լուսանկարների հիման վրա
Ծովային տեղափոխություն
Համագործակցում ենք աշխարհում առաջատար ծովային բեռնափոխադրում կատարող ընկերությունների հետ
Մաքսազերծում և հանձնում
Մեր մասնագետների հսկողությամբ կատարվում է բեռնաթափում, մաքսազերծում և հանձնում գնորդին
Ծառայությունների մատուցումը ըստ փուլերի
- Հաճախորդը կապ է հաստատում մեր թիմի հետ և ստանում նախնական խորհրդատվություն։
- Մեր մասնագետները սկսում են ուղարկել տարբերակներ, որոնք կախված են հաճախորդի նախասիրություններից՝ մոդելի, մեքենայի վիճակի և բյուջեի վերլուծությունից։
- Հաճախորդը մոտենում է գրասենյակ՝ նախնական պայմանագիր կնքելու և կանխավճարային հաշիվ ստանալու համար։
- Հաճախորդը կատարում է կանխավճարը։
- Հաճախորդը մոտենում է գրասենյակ՝ մասնակցելու աճուրդին։ Եթե հաճախորդը չի կարող մոտենալ, մեր մասնագետները կապվում են նրա հետ հեռավար և խաղարկում են ընտրված մեքենան՝ Լայվ ձևաչափով։
- Եթե մեքենան ավելի բարձր գնով է վաճառվում կամ այլ պատճառով չի գնվում, սկսում ենք նորից որոնումները և ձեռք բերում այն մեքենան, որն ըստ հաճախորդի ընտրության համապատասխան է։
- Մեքենան գնելուց հետո հաճախորդին ուղարկվում է ձեռք բերման մասին նախնական պայմանագիրը և փոխանցման հաշիվը, որի հիման վրա հաճախորդը կատարում է վճարումը (1-ին փուլ)։
- Աճուրդում վճարումն հաստատվելուց հետո սկսվում է մեքենայի տեղափոխման գործնթացը
- Մենք ուղարկում ենք ավտոքարշակ դեպի աճուրդի տվյալ մասնաճյուղ՝ բեռնում մեքենան, և տեղափոխում այն բարձման պահեստ։
- Հաճախորդին ուղարկվում է մեքենայի (15-25) լուսանկարներ։
- Բարձման պահեստում մեր աշխատակիցները ստուգվում են մեքենայի բոլոր փաստաթղթերը, այնուհետև ամրագրվում է բեռնատուփ(կոնտեյներ)։
- Երբ նավային գիծը տրամադրում է բեռնատուփը, մեր ԱՄՆ գործընկերները բեռնում են մեքենան։
- Բեռնատուփը հանձնում են նավային գծին։
- Հաճախորդը ստանում է բեռնատուփի համարը, որով կարողանում է հետևել մեքենայի շարժին։
- Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ հասնելուց մոտ երկու շաբաթ առաջ հաճախորդը ստանում է հաշիվ և կատարում վճարման 2-րդ փուլը։
- Երբ բեռնատուփը հասնում է Գյումրի ավտոմաքսատուն, հաճախորդը ստանում է նոր հաշիվ և կատարում վճարման 3-րդ փուլը։
- Մեր աշխատակիցները կատարում են մեքենայի մաքսազերծումը և այն տրամադրում հաճախորդին Գյումրիում։
- Հաճախորդը մոտենում է գրասենյակ և ստանում իր մեքենայի գրանցման համար մեր կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերը։
- Հաճախորդը գրանցում է մեքենան և վայելում իր կյանքի կարևորագույն ձեռք բերումներից մեկը։
- Հաճախորդը գալիս է և գնում է մեքենաներ կրկին մեզ մոտից
